Դատախազությունում ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը


Դատախազությունում ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը
Հունվար 18 16:50 2020

Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Գրությունն ուսումնասիրվում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք  հանգամանքներ`պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում առկա չէ հանցագործություն: Գրության ներքո ստորագրել է խորհուրդի անդամ Արսեն Բաբայանը։

Ըստ տարածած հաղորդագրության, խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:



loading...