Վթար Հրազդան քաղաքում. կան տուժածներ


Վթար Հրազդան քաղաքում. կան տուժածներ
Հունվար 18 10:23 2020

Հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին և ուղևորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) և Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները  հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:



loading...