Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է


Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է
Հունվար 17 23:15 2020

Հունվարի 17-ին, ժամը 17:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել են տանը կից խորդանոցի տանիքը, ներսում կուտակած 15 խմ փայտը, ջերմահարվել մոտակայքում գտնվող ջերմոցի պոլիէթիլենային ծածկը:



loading...