Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել


Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել
Հունվար 17 11:08 2020

«ՉԻ» տեղեկություններով ինքնասպանություն է գործել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018 թվականներին: 

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում այս առթիվ գրել է․

«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»: