Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես»


Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես»
Հունվար 17 09:35 2020

«Իրատես» թերթը գրում է. «Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենեւին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։

Մեր տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ եւ հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ կթողնել իրեն։

Արթուր Վանեցյանին ուղղված սաստկացող քննադատության ալիքն էլ խորքում ուներ մեկ այլ նպատակ։ Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել ու հայտարարել այնպիսի բաներ, որոնք ԱԱԾ նախկին պետը չի կարող դեռեւս ասել։

Դրան զուգահեռ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք վանեցյանական թեւին են հարում, այլ խոսքով, ներսից օգնում են նրան։ Ու այս ամենը, բնականաբար, Փաշինյանի աչքից չի կարող վրիպել, ինչը ստիպում է «թաթիկներ կտրող» վարչապետին ավելի նյարդային արձագանքել ու առավել անխնա լինել սեփական թիմից պոկված բեկորների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...