Կիրկորովը Մոսկվայում զուգերգ է կատարել արցախցի Միշայի հետ


Կիրկորովը Մոսկվայում զուգերգ է կատարել արցախցի Միշայի հետ
Հունվար 10 20:52 2020

Արցախից փոքրիկ երգիչը՝ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքի «Երեխաների ձայն» նախագծի մասնակից Միխայիլ Գրիգորյանը, Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել հայտնի ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ: Գրիգորյանն ու Կիրկորովը զուգերգով կատարել են ռուս աստղի երգացանկից «Ես կմեռնեմ քեզ համար» երգը: