Մխիթարյանի գոլը` լավագույնի հավակնորդների շարքում


Մխիթարյանի գոլը` լավագույնի հավակնորդների շարքում
Հունվար 10 12:57 2020

«Ռոմա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հավակնորդներին: Դրանց  ցանկում է նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը «Վերոնա»-ի դարպասի ուղղությամբ:

Բացի հայ կիսապաշտպանից, լավագույնի կոչման համար պայքարում են նաև Ջասթին Կլյուվերտը, Ալեքսանդր Կոլարովը ու Լորենցո Պելեգրինին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնսվածք էր ստացել «Տորինո»-ի դեմ խաղում  ու ըստ նախնական կանխատեսումների՝ բաց է թողնելու մոտ մեկ ամիս: