Մխիթարյանը կարող է նվազագույնը մեկ ամիս բաց թողնել


Մխիթարյանը կարող է նվազագույնը մեկ ամիս բաց թողնել
Հունվար 9 21:21 2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը սպասվածից լուրջ է. Corriere della Sera-ն հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի. փոխանցում է armsport.am-ը:

Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել ու դեռևս հաստատ է միայն` բաց կթողնի Ա Սերիայի 19-րդ տուրի`«Յուվենտուսի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ 10 խաղ բաց է թողել «Ռոմայի» կազմում` սեպտեմբերի վերջին ստացած ցավալի վնասվածքի պատճառով:

Այս մրցաշրջանում 30-ամյա հայ ֆուտբոլիսն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:45-ին:



loading...