«Ռեալը» 35 միլիոն եվրո կվճարի «Ֆլամենգոյի» 17-ամյա խաղացողի համար


«Ռեալը» 35 միլիոն եվրո կվճարի «Ֆլամենգոյի» 17-ամյա խաղացողի համար
Հունվար 5 14:10 2020

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել բրազիլական «Ֆլամենգոյի» հետ 17-ամյա բրազիլացի հարձակողական կիսապաշտպան Ռեյնիերի տրասնֆերի վերաբերյալ։

Հունվարի 19-ին ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան եւ կկնքի պայմանագիր Արքայական ակումբի հետ, որը նրա տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։ Գումարի 80 տոկոսը կստանա «Ֆլամենգոն», մնացածը՝ ֆուտբոլիստն ու նրա գործակալը։

Ռեյնիերին ձեռք բերելու մտադրություն ունեին նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» եւ Ամստերդամի «Այաքսը»։



loading...