Հայ մարզիկները 2019 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 222 մեդալ


Հայ մարզիկները 2019 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 222 մեդալ
Դեկտեմբեր 29 22:40 2019

Հայ մարզիկները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, երկրորդ Եվրոպական խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե:

 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե  և 3 բրոնզե  մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:



loading...