Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով դռնփակ նիստ է անցկացնում


Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով դռնփակ նիստ է անցկացնում
Դեկտեմբեր 16 17:09 2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները չեն առարկել։

Նշենք, որ սա առաջին նիստն է դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ։ Մինչ այդ գործը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով մեղադրող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ էր հայտնել։