Ոստիկանը հրազենով կրակել է բեզոարյան այծի վրա, մորթել է և տեղափոխել տուն. Նշանակվել է ծառայողական քննություն


Ոստիկանը հրազենով կրակել է բեզոարյան այծի վրա, մորթել է և տեղափոխել տուն. Նշանակվել է ծառայողական քննություն
Դեկտեմբեր 16 13:39 2019

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի մի բնակչի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության ծառայող է, դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իրեն պատկանող «Վեպր» տիպի 5.45 մմ տ/չ, ակոսափող հրազենով սպանել է բեզոարյան այծին, այնուհետև մորթել և տեղափոխել է տուն, իսկ հաջորդ օրը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի մի բնակչի տուն՝ մշակելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, ներկայացրել է հրազենը և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է ծառայողական քննություն: