Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր


Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Դեկտեմբեր 16 11:30 2019

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Արման Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, իսկ նրանց մահացած վիճակում հայտնաբերել է տղայի մայրը:

 



loading...