Մահացել է Սերժ Ջիլավյանը


Մահացել է Սերժ Ջիլավյանը
Դեկտեմբեր 15 23:17 2019

Մահացել է երբեմնի ձեռնարկատեր և Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:

Նախկին միլիոնատիրոջը ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ, մեծարում բարեգործությունների և մեղադրում մեքենայությունների համար: Խորհրդային և հետխորհրդային ժամանակների մուլտիմիլիոնատերը մի քանի կաթված էր տարել, սիրտը ստենտավորել էին։

Նա կյանքի վերջին տարիներին ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլեւս մեծ փողեր չուներ: Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի:

Ջիլավյանը հարստացել էր 1980-ականներին՝ Ուզբեկստանում, ձեռնարկատիրությամբ։ Մեծ ունեցվածք էր դիզել, սակայն շատ արագ էլ կորցրել էր։ Մամուլը գրել էր, որ խարդախության պատճառով են վտարել երկրից, իսկ ըստ Ջիլավյանի՝ ԽՍՀՄ փլուզումն էր պատճառը։ Սակայն նրա բիզնեսը վերսկսում է Ռուսաստանում, որտեղ ստեղծում է բազմաճյուղ կոնցեռն, զբաղվում է օծանելիքի, մեքենաների մեծածախ առևտրով և տրիկոտաժով, մտերմանում է ռուսական վերնախավի հետ, ստեղծում է Հայկական միջազգային ասամբլեան, որի նպատակն էր հայերին միավորել և Հայաստանին օգնել։ Այս ժամանակ էր, որ Ջիլավյանին իր շրջապատը հորդորում էր դառնալ ՀՀ նախագահ, սակայն երբ փորձ է անում մտնել քաղաքականություն, իր խոսքով՝ իրեն սկսել են հետապնդել, քրեական գործ պատրաստել։

Իր հարցազրույցներից մեկում նշել որ, որ ինքը չափազանց արդար մարդ է եղել, ապա հավելել է․ «Զզվել եմ կյանքից»։



loading...