Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված ճանապարհին


Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված ճանապարհին
Դեկտեմբեր 15 22:45 2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Էդգար Ս.-ն, Գյումրի քաղաքի Շիրակացի - Հ. Մելքոնյան փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 34 MA 310 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բազալտե սալերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին՝ խանութի տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: