Հայտնի է «Միսս աշխարհ 2019» մրցույթի հաղթողի անունը


Հայտնի է «Միսս աշխարհ 2019» մրցույթի հաղթողի անունը
Դեկտեմբեր 14 23:30 2019

ճամայկայի ներկայացուցիչ Թոնի Էնն Սինգհը հաղթող է ճանաչվել «Միսս աշխարհ 2019» գեղեցկության 69-րդ միջազգային մրցույթում, որն այսօր անցկացվել է Լոնդոնում:

Հոբելյանական 70-րդ մրցույթը հաջորդ տարի կանցկացվի Թաիլանդում: Ինչպես նշում են կազմակերպիչները, մրցույթի նպատակը «ողջ մոլորակում խաղաղության պահպանումն է, նշանավոր կանանց կերպարի ստեղծումն ու տարբեր երկրներում սովից ու տարատեսակ հիվանդություններից տառապող երեխաներին աջակցելը»: