Հայաստանի առողջապահության պատմության մեջ կատարվել է երրորդ լյարդի փոխպատվաստումը


Հայաստանի առողջապահության պատմության մեջ կատարվել է երրորդ լյարդի փոխպատվաստումը
Դեկտեմբեր 14 23:03 2019

«Աստղիկ» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։

Վիրահատությունը տևեց 8,5 ժամ։

Այն կատարեց նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։