Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել


Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Դեկտեմբեր 14 13:00 2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին գողություն կատարելու կասկածանքով Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Միկա» մարզադաշտից գողացել է հեռախոսներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: