Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատական հայց է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ, ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով, մեծ անարդարություն է տեղի ունեցել:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: