Ամուսնացած ուսուցչուհին սեքսուալ հարաբերությունների մեջ է եղել քոլեջի 5 աշակերտների հետ


Ամուսնացած ուսուցչուհին սեքսուալ հարաբերությունների մեջ է եղել քոլեջի 5 աշակերտների հետ
Դեկտեմբեր 4 11:51 2019

Ուսուցչուհու հետ կապված հերթական սեքս-սկանդալը տեղի է ունեցել Քեյփթաուն քաղաքում։ 18-ամյա աշակերտը պատմել է,որ սեքսուալ հարաբերություններ մեջ է եղել 32-ամյա ամուսնացած ուսուցչուհու՝ Ֆիոնա Վիոտիի հետ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ նա Ֆիոնայի զոհը դարձած 5 աշակերտներից մեկն է։ Սակայն հետաքննությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ուսուցչուհին ում է ուղարկել ինտիմ լուսանկարները և տեսանյութերը,, քանի որ մնացած  4 սիրեկանները որոշել են բողոք չներկայացնել։

 

Հետաքննությունը սկսվելուն պես Ֆիոնան աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել։ Քոլեջի հայտարարության մեջ նշվում է, հետաքննության ընթանալու ժամանակ ուսուցչուհին արդեն հեռացել էր աշխատանքից և այդ պատճառով նրա նկատմամբ ոչ մի կարգապահական տույժ չի կիրառվելու։