ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ


ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ
Նոյեմբեր 20 13:00 2019

 ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության  հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: