Մեծ Բրիտանիայի բնակիչը 135,8 մլն դոլար Է շահել վիճակախաղով


Մեծ Բրիտանիայի բնակիչը 135,8 մլն դոլար Է շահել վիճակախաղով
Նոյեմբեր 20 11:27 2019

Մեծ Բրիտանիայի բնակիչը շահել Է EuroMillions վիճակախաղի ջեքփոթը 135,8 մլն դոլարի չափով: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ սա EuroMillions-ի արդեն վեցերորդ ջեքփոթն Է, որն այս տարի շահել են Բրիտանական կղզիներում ձեռք բերված տոմսերի տերերը: 

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը EuroMillions-ով շահել Էր ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային գումար թագավորության պատմության մեջ: Նա միանգամից մտավ երկրի հազար ամենահարուստ մարդկանց ցուցակ, որն ամեն տարի հրապարակում Է The Sunday Times թերթը: 2019 թվականի համար հրատարակության վարկանիշում ջեքփոթի շահողն առաջ Է անցել երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել են հնդիկ ձեռնարկատերեր Շրի եւ Գոփի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով: 

Միացյալ Թագավորության տարածքում վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը (223 մլն դոլար) 2011 թվականին ստացել Է Քոլին եւ Քրիս Վեյրեր ընտանեկան զույգը՝ Շոտլանդիայից:

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում Է 2004 թվականից: Հաղթողն իրավունք ունի մնալու անանուն, դրանից օգտվում Է եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, որոնք մեկ ակնթարթում խոշոր կարողության տեր են դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: