Պոռնոդերասանուհիները սկանդալային ֆոտոսեսիա են կազմակերպել ավիացիայի թանգարանում


Պոռնոդերասանուհիները սկանդալային ֆոտոսեսիա են կազմակերպել ավիացիայի թանգարանում
Նոյեմբեր 18 22:13 2019

Անգլիական Քովենթրի կոմսությունում սկանդալ է տեղի ունեցել. պոռնոդերասանուհիները սկանդալային ֆոտոսեսիա են կազմակերպել ավիացիայի թանգարանում, գրում է The Sun-ը:

Նշվում է, որ ֆոտոսեսիայի մասնակիցները բորտուղեկցորդուհիների կոստյումներով մտել են թանգարանի ինքնաթիռներից մեկի մեջ երեխաների եւ այցելուների աչքի առջեւ:

Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ մեծահասակների համար ֆիլմերի Banged Air ստուդիան թանգարանին մեկ օրվա համար 100 ֆունտ սթեռլինգ է վճարել թանգարանի ինքնաթիռներից մեկի՝ Vickers Viscount-ի վարձակալության համար:

Ընդ որում, թանգարանի ներկայացուցիչները պնդում են, որ տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում, այլապես կխանգարեին ֆոտոսեսիայի անցկացմանը:

Հատկապես զայրույթ է առաջացրել այն, որ բաց հագնված պոռնոաստղերը շրջել են թանգարանում երեխաների աչքի առջեւ, եւ այդ ամենը տեղի է ունեցել պատմական արժեք ներկայացնող վայրում: