Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան


Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
Նոյեմբեր 18 12:58 2019

Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ հայտարարում է Սարհատ Պետրոսյանը, իրականությանը համապատասխանում է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է Aysor.am-ը։

Դիտարկմանը, թե Պետրոսյանը խոսում էր կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին, Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Էդպես էլ չեմ հասկացել, թե ինչ նկատի ունի»։

Հարցին՝ հետաքննության ներքո է արդյոք Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, այժմ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը, Տիգրան Ավինյանն ասաց՝ ոչ։

«Ոչ, պարոն Էլոյանը, որքան ես տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել պարոն Պետրոսյանի արած հայտարարության հետ կապված», - նշեց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը պնդեց՝ ինքը որևէ դերակատարում չի ունեցել որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված։

 

«Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ», - նշեց Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում։

 

 


loading...