Մեկ շաբաթում գրանցվել է 214 արտակարգ դեպք. թունավորման 8 դեպքից տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի


Մեկ շաբաթում գրանցվել է 214 արտակարգ դեպք. թունավորման 8 դեպքից տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի
Նոյեմբեր 18 11:55 2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում   նոյեմբերի 11-ից 17-ը գրանցվել է 400 դեպք, որից  214-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:



loading...