Տատիկի հետ շմոլ գազից թունավորված ու մահացած 4 երեխաների հորն Ուկրաինայում ձերբակալել են


Տատիկի հետ շմոլ գազից թունավորված ու մահացած 4 երեխաների հորն Ուկրաինայում ձերբակալել են
Նոյեմբեր 17 22:45 2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել էին շմոլ գազից։ Մահացած 4 երեխաների ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

 

ArmLur.am-ը գրում է, որ ըստ կայքին հասած տեղեկությունների՝ ողբերգական տեղեկութան մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

     Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

 

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:



loading...