ՀՀ ԱԳՆ-ը շարունակում է ուշադիր հետեւել Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Զոհրաբ Մնացականյան


ՀՀ ԱԳՆ-ը շարունակում է ուշադիր հետեւել Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Զոհրաբ Մնացականյան
Նոյեմբեր 13 21:16 2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադիր հետեւել Սիրիայում իրադարձությունների զարգացմանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին՝ կապված Ղամիշլիում հայ քահանայի եւ նրա հոր սպանության հետ:

Նախարարի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, մեծ ցավ է:

«Մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն հատկացնել տվյած շրջանում եւ ընդհանուր առմամբ Սիրիայում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Մենք սերտորեն համագործակցում ենք տարբեր գործընկերների, տարբեր երկրների հետ, եւ, իհարկե, Սիրիայի իշխանությունների հետ: Մենք շարունակում ենք Սիրիայում մեր մարդասիրական առաքելությունն ու պատրաստվում ենք նոր քայլեր ձեռնարկել այդ շրջաններ նոր մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- հայտարարեց նախարարը:



loading...