Ուկրաինան ԵՄ-ից առավելագույն փոհատուցումներ կպահանջի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար


Ուկրաինան ԵՄ-ից առավելագույն փոհատուցումներ կպահանջի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար
Նոյեմբեր 12 16:47 2019

Ուկրաինան Եվրամիությունից առավելագույն փոխհատուցումներ կպահանջի, եթե եվրոպական կողմը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել Է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դա (պատժամիջոցների չեղարկումը) այնուամենայնիվ տեղի ունենա, ապա Կիեւին անհրաժեշտ Է նման որոշման համար առավելագույն մակարդակի փոխհատուցումներ ստանալ ցանկացած ձեւով, որը ենթակա Է բանակցությունների»,- ասել Է նա ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում: Կուլեբան նշել Է, որ ուկրաինական դիվանագիտության եւ «բարձր քաղաքականության» խնդիրն Է, որ թույլ չտրվի պատժամիջոցների վերացում մինչեւ այն պահը, երբ առաջընթաց ձեռք բերվի Մինսկի համաձայնությունների կատարման գործում:

Կիեւը, շարունակել Է փոխվարչապետը, արդեն նկատում Է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցների քաղաքականության մեղմացում: «Քանի որ նրանց վերադարձրեցին ԵԽԽՎ, սկսեցին խոսել G7 վերադարձնելու համար: Սկսվել են բարձր մակարդակի մշտական հանդիպումներ Ռուսաստանի ղեկավարության հետ»,- պարզաբանել Է Կուլեբան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: