«Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում

«Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ում և Թուրքիայում
Նոյեմբեր 12 16:27 2019

Երևանի «Ալաշկերտ»-ը ձմեռային հավաքը կանցկացնի ԱՄՆ-ում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 15-30-ը «Ալաշկերտ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 6-19-ը ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին :

 

Հայաստանի առաջնության 13-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն և «Արարատ»-ն ունեն 26-ական միավոր: 25 միավորով երրորդը «Շիրակ»-ն է: «Ալաշկերտ»-ը 4-րդ տեղում է 23 միավորով: Վանաձորի «Լոռի»-ն 5-րդն է (22 միավոր):  «Նոա»-ն իր ակտիվում ունի 20 միավոր: «Փյունիկ»-ը վաստակել է 16, իսկ «Ուրարտու»-ն` 15 միավոր: Նախավերջին տեղում «Գանձասար-Կապան»-ն է 10 միավորով, և ոչինչ չի վաստակել «Երևան»-ը:

loading...