Բանգլադեշում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 16-ի. Reuters


Բանգլադեշում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 16-ի. Reuters
Նոյեմբեր 12 14:30 2019

Բանգլադեշում երկու մարդատար գնացքների բախման հետեւանով զոհվածների թիվը հասել Է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհվածների եւ 28 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը տակավին կարող Է աճել, քանի որ ներկայումս որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում Է: Դրան մասնակցում են հրշեջներ, ոստիկաններ եւ բանակի ներկայացուցիչներ:

Կառավարությունը միջադեպի պատճառների հետաքննություն Է սկսել:

Բախումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 11-ի ժամը 24:00-ին) մայրաքաղաք Դաքայից 109 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: