Նազարբաեւն առաջարկել Է Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում


Նազարբաեւն առաջարկել Է Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում
Նոյեմբեր 12 11:11 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: «…» Ես կարծում եմ, որ հարկավոր Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստի ընթացքում:

Նազարբաեւի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել Է հանդիպել «չեզոք հարթակի» վրա:

Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում Է երկրի հարավ-արեւելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցելու մեջ: Մոսկվան մեղադրանքները ժխտում Է եւ պնդում, որ դրանք անընդունելի են ու անհիմն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: