Զուլֆալակյանը 7 ամիս անց մասնակցել է մրցաշարի և հաղթել


Զուլֆալակյանը 7 ամիս անց մասնակցել է մրցաշարի և հաղթել
Նոյեմբեր 11 23:04 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը մասնակցել է միջազգային մրցաշարի և հաղթել է:

 Կրասնոդարում կայացած մրցաշարում Զուլֆալակյանը տոնել է 4 հաղթանակ և նվաճել է մրցաշարի ոսկե մեդալը:

«Մրցակիցներս Ռուսաստանի առաջնության գործող մրցանակակիրներն ու երիտասարդների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն էր։

Արժանացա նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Շուրջ 7 ամսվա մրցումային փորձի բացակայության պայմաններում շատ կարևոր հաղթանակ էր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզիկը:



loading...