ԱԺ հետնամասում փայտե տուն է այրվել. ազգությամբ ֆինն տանտերն այրվածքներ է ստացել


ԱԺ հետնամասում փայտե տուն է այրվել. ազգությամբ ֆինն տանտերն այրվածքներ է ստացել
Նոյեմբեր 9 18:36 2019

«Սկզբում միայն ծուխն էր, հետո արդեն բոցը երևաց, մինչև Ազգային ժողովի տանիքը բարձրանում էր: Հետո ամբողջ տանիքով տարածվեց»,- ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին SHANTNEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը:

Կինն ասաց՝ այրված տունը ազգությամբ ֆինն մի տղամարդու էր պատկանում, նրա կինը հայ է: Հրդեհից տղամարդը տուժել է:

«Նա, իրենց ավանդույթների համաձայն, ֆիննական փայտե տուն էր կառուցել, իսկ իրենց հիմնական տունը դիմացն է՝ քարից: Ամուսինը հիմնականում էդտեղ էր բնակվում: Երբ դուրս եկա, ֆինն տղամարդը կանգնած էր, այլայլված էր, վախեցած: Այդտեղ կինն էր կանգնած, այդ տղամարդը և հարևանուհիներից մեկը»,- պատմեց նա: