Սուարեսը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնա»-ից


Սուարեսը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնա»-ից
Նոյեմբեր 9 12:13 2019

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուրաեսը կարող է անվճար հեռանալ ակումբից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN: Սուարեսը կարող է տեղափոխվել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ինտեր Մայամ»-ի ակումբ, և կատալոնական ակումբն էլ պատրաստ է զիջումների գնալ` ֆուտբոլիստին բաց թողնել անվճար: Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ստորագրված է մինչև 2021 թվականը:

 

Լուիս Սուարեսը «Բարսելոնա» տեղափոխվեց 2014 թվականին: Կատալոնական ակումբի կազմում ուրուգվայցի հարձակվողը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 4 անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը:



loading...