Երևանում՝ Թբիլիսյան խճուղում ՝ Շամպայն գինիների գործարանի մոտ, բախվել են մի քանի մեքենաներով բարձված 2 քարշակ

Երևանում՝ Թբիլիսյան խճուղում ՝ Շամպայն գինիների գործարանի մոտ, բախվել են մի քանի մեքենաներով բարձված 2 քարշակ
Նոյեմբեր 6 16:21 2019

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 14:50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի՝ ժողովրդին հայտնի շամպայնի շշի դիմաց, բախվել են վրացական համարանիշներով 2 քարշակ, որոնց վրա բարձված են եղել Հայաստան ներմուծվող մեծ թվով ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից վթարի վայր են ժամանում ՃՈ ծառայողները: 

loading...