Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ


Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց անհատական արծաթե մեդալ
Նոյեմբեր 5 17:33 2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց:

 

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան: Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը:

 

 

Իսկ ավելի վաղ` կանանց թիմից Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը.  շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:



loading...