Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում


Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
Նոյեմբեր 5 13:52 2019

Հայ ծանրորդները հաջողությամբ են հանդես եկել նոյեմբերի 1-4-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված մրցաշարում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին մասնակցել է 18 երկրի շուրջ 80 ծանրորդ: Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնք դարձել են մեդալակիրներ:

Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով չեմպիոն է դարձել Ռուբեն Ալեքսանյանը, իսկ երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Գոռ Մինասյանը, որը երկամարտում Ալեքսանյանին զիջել է 1 կգ՝ 410 կգ (190+220):

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երկրորդ տեղը: Կանանց մինչև 59 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտում գրանցել է 202 կգ (92+110) արդյունք:



loading...