Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո
Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում երեկ կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է եղեղլ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Թավարեսին: Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ուսերին կրելով երկկողմանի դրոշ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի խորհդանիշերով: |