Գերմանական բանկը գործընկերներին սխալմամբ միլիարդավոր դոլարներ է փոխանցել


Գերմանական բանկը գործընկերներին սխալմամբ միլիարդավոր դոլարներ է փոխանցել
Մարտ 25 20:29 2017

Գերմանական KfW զարգացման պետական բանկը սխալմամբ 4 այլ բանկերրի մի քանի մլրդ դոլար է փոխանցել: Այս տեղեկությունը բանկի ներկայացուցիչներն արդեն հաստատել են Reuters-ի համար:

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ քիչ է մնացել՝ բանկը ընդհանուր 5-6 մլրդ դոլար կորցներ: Bloomberg-ը, հղում անելով աղբյուրին, նշում է, որ սխալ փոխանցման պաճառը տեխնիկական խափանումն է եղել:

Հաղորդվում է, որ այդ խափանման պատճառով որոշ մեկանգամյա վճարումներ իրականացվել են մի քանի անգամ անընդմեջ: Բանկում հայտարարել են, որ նկատելով ծրագրի խափանումը՝ չեղարկել են բոլոր սխալ փոխանցումները և դեպքի հետաքննություն են սկսել:

KfW բանկն առաջին անգամ չէ հայտնվում այսպիսի իրավիճակում: 2008 թ. սխալմամբ 300 մլն դոլար էր փոխանցել ամերիկյան Lehman Brothers բանկին: