Չինաստանը ԵՄ-ից 500 մլն եվրո կստանա «կանաչ» նախագծերի համար


Չինաստանը ԵՄ-ից 500 մլն եվրո կստանա «կանաչ» նախագծերի համար
Մարտ 25 19:33 2017

Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Ջոնաթան Թեյլորը հայտարարել է, որ Չինաստանը բանկից 500 մլն եվրո վարկ կստանա էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման նախագծերի ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նա նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է ավելացնել ներդրումները էկոլոգիապես մաքուր նախագծերում ամբողջ Չինաստանում, այդ թվում՝ քաղաքային տրանսպորտի, անտառային տնտեսության և էներգոարդյունավետության ոլորտներում: Անցած տարի Չինաստանը EIB-ից 298 մլն եվրո է ստացել «կանաչ» տնտեսության ոլորտի 8 նախագծերի համար, իսկ 2018 թ. ծրագրվում է ևս 500 մլն եվրո հատկացնել:



loading...