Գերմանիայի օդանավակայանում գտնվող մարդիկ տարհանվել են


Գերմանիայի օդանավակայանում գտնվող մարդիկ տարհանվել են
Մարտ 25 19:23 2017

Ինչպես հաղորդում են եվրոպական լրատվական գործակալությունները, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Քյոլնի օդանավակայանում ոստիկանության ու անվտանգության աշխատակիցները ուղևորներից մեկի մոտ գտել են տարօրինակ իր, ինչի պատճառով դադարեցվել են չվերթներն ու տեղի է ունեցել մարդկանց տարհանում։ Հաղորդվում է նաև, որ դեպքի առիթով ոչ ոք չի ձերբակալվել, սակայն արտակարգ ռեժիմն ու օդանավակայանի խստացված հսկողությունը դեռ շարունակվում է։