Միջադեպ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ


Միջադեպ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ
Մարտ 25 17:28 2017

Անթալիայում ընթանում է մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: 26-րդ րոպեին Աթալայ Բաբաջանը բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց տեղի ունեցավ բավական տգեղ միջադեպ:

Թուրք ֆուտբոլիստ Մալիկ Քարահմեթը ակհայտ կերպով հարվածեց մեր հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանին:

Կողմերի միջև քաշքշուկ սկսվեց ինչի հետևանքով խաղը մոտ 5 րոպեով ընդհատվեց: Եղիազարյանի մոտ գլխի հատվածում արնահոսություն սկսվեց: Բուժօգնություն ստանալուց հետո ՀՀ հավաքականի ավագը վիրակապով վերադարձավ խաղադաշտ: 36-րդ րոպեին մեր հավաքականից Կարեն Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը: