Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը Սերժ Սարգսյանն իզուր չի ընտրել.ԼՂՀ ԱԺ պատգամավոր


Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը  Սերժ Սարգսյանն իզուր չի  ընտրել.ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Մարտ 22 16:59 2017

Այսօր ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Այս մասին Armday.am- ի հետ զրույցում նշեց  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Նա նշեց, որ ձերբակալման մասին իմացել է Սամվել Բաբայանի մտերիմներից: Ձերբակալման պատճառները հայտնի չեն:

Ի դեպ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել:



loading...