Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով 79 պատգամավորի թեկնածու է առաջադրվել. գործազուրկ են 17-ը (ցանկ)


Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով 79 պատգամավորի թեկնածու է առաջադրվել. գործազուրկ են 17-ը (ցանկ)
Մարտ 19 19:07 2017

Թիվ 9-ը ընտրատարածքը, որն ընդգրկում է Լոռու մարզը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ընդհանուր թվով առաջադրել են պատգամավորի 79 թեկնածու:
Armday.am-ը շարունակում է ներկայացնել պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր չունեն հիմնական աշխատանք: Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էին իրավիճակը թվով 8 ընտրատարածքներից: Այժմ ներկայացնում ենք Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված գործազուրկների շարքը:
«Ելք» դաշինքը Լոռու մարզում առաջադրել է պատգամավորի 15- թեկնածու: Նրանցից գործազուրկ են հետեւյալները՝

Աստղիկ Ավետիքյան

Աշոտ Աթյան

Գևորգ Քոթանջյան

Գոհար Իսրայելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջադրել է պատգամավորի 7 թեկնածու: Մեծամասնությունը աշխատանք չունեն:
Մարինե Բաբայան

Նարեկ Խանվելյան
Մկրտիչ Հակոբյան
Կարինե Միրզոյան
Վահան Մխիթարյան
Վաղինակ Շուշանյան

ՀՎԿ-ն Լոռու մարզում առաջադրել է պատգամավորի 9-ը թեկնածու: Նրանք բոլորն էլ ունեն աշխատանք:
«Ծառուկյան» դաշինքն էլ առաջդրել է 8 թեկնածու: Դաշինքի թեկնածուները եւս ապահովված են աշխատանքով:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքնը 8 թեկնածու է առաջադրել Լոռու մազում: Առաջադրվածների մեջ կան գործազուրկներ: Նրանք են՝
Սարգիս Թամազյան
Աշոտ Մանուկյան

Մերուժան Հարությունյան
Փայլակ Ուռուսյան

Միսակ Հովակիմյան
Սոֆյա Քալանթարյան

ՀՀԿ-ն Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է պատգամավորի 7 թեկնածու: Միայն մեկն է, որ չունի աշխատանք: Խոսքը՝ Գրիշա Դավթյանի մասին է:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ թիվ 9-ը ընտրատարածքում առաջադրել է պատգամավորի 6 թեկնածու: Նրանցում գործազուրկներ չկան:

«Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուները 6-ն են: Նրանք ունեն աշխատանք:

ՀՅԴ-ի կողմից Լոռու մարզում առաջադրված թեկնածուները 9-ն են: Բոլորն էլ ունեն աշխատանք:
Ստացվում է թիվ 9-ը ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով 79 պատգամավորի թեկնածուներից գործազուրկ են 17-ը:

Հիշեցենք, որ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ,ՀՎԿ,ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Փայլակ Ֆահրադյան



loading...