Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր շնորհը


Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր շնորհը
Մարտ 7 19:40 2017

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան իսկապես ունի իր շնորհը, ճիշտ է՝ այն միշտ չէ, որ օգնում է գրավել աշխարհը կամ փրկել այն:

Խոյ-

Խոյի գերուժն իր ճիշտ լինելու անսասան վստահության մեջ է: Դուք հազիվ թե կարողանաք համոզել Խոյին հրաժարվել իր նպատակներից:

Ցուլ-

Ցլի բոլոր ծանոթներին ապշեցնում է նրա՝ քայլերը հաշվարկելու ունակությունը: Յուրաքանչյուր Ցուլ լսում է խելացի մտքերը՝ առանձնացնելով բանականության ձայնը 6-րդ զգայարանի մշուշոտ խորհուրդներից:

Երկվորյակներ-

Այ, իսկ Երկվորյակներին 6-րդ զգայարանը միշտ օգնում է: Յուրաքանչյուր Երկվորյակ միշտ զարմանում է՝ ինչպես ինքն այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ:

Խեցգետին-

Խեցգետինը Կենդանակերպի այն նշանն է, որը 2-րդ շնչառություն ունի, և որի մասին քչերն են գլխի ընկնում: Երբ մնացած նշանները կասկածում են և պատրաստ են հանձնվել, Խեցգետինը լրջորեն ստանձնում է սկսածը:

Առյուծ-

Առյուծի գերուժն իր համար այնպիսի թիմ հավաքելու ունակության մեջ է, որի հետ նա երբեք չի պարտվի:

Կույս-

Կույսի գերընդունակությունն այնպիսի պլան մտածելն է, որը կաշխատի, եթե նույնիսկ գա աշխարհի վերջը: Կույսը կարող է օգուտ քաղել այնտեղ, որտեղ պարտությունն անխուսափելի կթվա նույնիսկ Խոյին:

Կշեռք-

Ստեղծագործ մոտեցում. ահա Կշեռքի գերուժը: Նրանց կրեատիվությունն անխախտ գրավում է շրջապատի հիացական հայացքները:

Կարիճ-

Կարիճի գերընդունակությունը դուր գալու մեջ է: Կարիճները մարդկային սեքսուալության գիտակներ են, և այդ հարցում նրանց հավասարը չկա:

Աղեղնավոր-

Կենդանակերպի այս նշանը այնպիսի ինտուիցիայով է օժտված, որ նրանց կարող են նախանձել նույնիսկ երկվորյակները: Աղեղնավորի 6-րդ զգայարանը օգնում է նրան խփել ճիշտ նշանակետին:

Այծեղջյուր-

Կենդանակերպի ամենաանխորտակելի նշանն է: Այծեղջյուրը չի առանձնանում Երկվորյակի լավատեսությամբ կամ Առյուծի փայլով, բայց նա գնում է դեպի նպատակը՝ ինչպես զրահամեքենան, նույնիսկ եթե նա դրա համար չունի ոչ միջոց, ոչ ռեսուրս, ոչ էլ գերուժ:

Ջրհոս-

Ջրհոսն ի ծնե նորարար է:

Ձկներ-

Ձկների իսկական տաղանդը համառությունն է, որի մասին երբեմն նույնիսկ հենց Ձկները գլխի չեն ընկնում: