Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ ու նռնականետ, արձակել է 1000 կրակոց. Արցախի ՊԲ


Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ ու նռնականետ, արձակել է 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մարտ 6 09:38 2017

Մարտի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առաջնային գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: