Գիշերը լարված է եղել. Ադրբեջանի զինուժը կիրառել է «Դ-44» տիպի հրանոթ, «TR-107» հրթիռահրետանային կայանք. Արցախի ՊԲ


Գիշերը լարված է եղել. Ադրբեջանի զինուժը կիրառել է «Դ-44» տիպի հրանոթ, «TR-107» հրթիռահրետանային կայանք. Արցախի ՊԲ
Մարտ 1 10:54 2017

Փետրվարի 28-ին եւ լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից եւ «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաեւ «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):

Հիշեցնենք նաեւ, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է «SPIKE›» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:

Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:



loading...