Երևանի Վարդանանց փողոցում երկու հոգի դանակահարվել են, քաղաքացիներից մեկը տեղում մահացել է:
Սույն տեղեկատվությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ըստ նրա համապատասխան ահազանգ ստացել են շտապօգնության կայանից:
«Այսօր ժամը 15:30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից արյունահոսող վիճակում 1 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը մահացած է»,- նշեց Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: