Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել


Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել
Փետրվար 24 19:15 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի, հաղորդում է Hurriyet պարբերականը:

«Եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը մեջլիսից գա, ես կհաստատեմ այն: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել սահմանադրությունը: Այս պահից հայտարարում եմ, եթե անհրաժեշտ լինի, այդ հարցով էլ հանրաքվե կանցկացնենք»,- Մանիսայում ժողովրդի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը: