ՌԴ քաղաքացին Ծաղկաձորում մոլորվել է


ՌԴ քաղաքացին Ծաղկաձորում մոլորվել է
Փետրվար 24 15:54 2017

Փետրվարի 24-ին` ժամը 14:22-ին, ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: